Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաշվարկներով 2025 թվականին, չնայած բոլոր ջանքերին, աշխարհում լինելու է ավելի քան մեկ միլիարդ ծխող։ Դա նշանակում է, որ մոլորակի յոթ բնակչից մեկը տասը տարի հետո դեռ լինելու է ծխող։ Նույն կազմակերպության տվյալներով ծխախոտը տարեկան 7 միլիոն մարդու մահվան պատճառ է, որոնցից 890 հազարը մահանում են պասիվ ծխելուց` երկրորդային ծխի ազդեցությունից։

Մասնագիտացած տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՀԿ–ի պնդմամբ տրադիցիոն ծխելը բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների, թոքերի քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ կարող է հանդիսանալ։ Բանն այն է, որ ծխախոտի ծուխը ծայրահեղ բարդ միացություն է, որի մեջ մինչ օրս հայտնաբերվել է ավելի քան 6000 բաղադրիչ։ Այս միացության մոտ 100 բաղադրիչ կապված են ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հետ։ ԱՀԿ-ն որպես վնասակար կամ վնասակար լինելու պոտենցիալ ունեցող բաղադրիչ ընդունում է ծխախոտի ծխի 9, ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը` 18, Կանադայի առողջապահության նախարարությունը` 44 բաղադրիչ, մինչդեռ որպես քաղցկեղածին ճանաչված են ծխախոտի ծխի 15 բաղադրիչ։

Այս փաստերը չեն կարող չմտահոգել, քանզի ծխելը վերածվում է գլոբալ խնդրի։ Ոլորտի առաջատար մասնագետներն ու ծխախոտային ընկերությունների ներկայացուցիչները նույնպես մտահոգված են, ու Global Forum on Nicotine 2018-ի ժամանակ քննարկում էին նիկոտինի սպառման ավելի քիչ վնասակար տարբերակների անցման հնարավորությունները, որոնք պետք է կապված չլինեն ավանդական սիգարետի հետ։

Բնականաբար, ռիսկերի մինիմիզացման ամենաարդյունավետ միջոցը ծխելուց հրաժարվել է, սակայն քչերն են ընտրում այդ ճանապարհ, հետևաբար անհրաժեշտ է հակախծախոտային միջոցառումներին զուգահեռ ներկայացնել այնպիսի լուծումներ, որոնք նիկոտինային սպառումը պակաս վնասակար կդարձնեն։ Առաջատար երկրներում արդեն իսկ գնացել են այդ ճանապարհով։ Օրինակ՝ Ճապոնիայում ու Մեծ Բրիտանիայում պետական մակարդակով ներկայացվել է Harm Reduction-ի (նվազեցված ռիսկայնության) գաղափարը։ Առաջինի դեպքում ծխողների 20% անցում է կատարել ավելի նվազ ռիսկայնությամբ տարբերակների, երկրորդի դեպքում էլ ավանդական ծխելու շեմը իջել է մինչև 15.5%:

Այս համատեքստում ողջունելի է, որ ծխախոտային արդյունաբերությունը նույնպես գիտակցում է այդ հրամայականը և անցում է կատարում ավանդական սիգարետ արտադրելուց այլընտրանքային լուծումների։ Ծխախոտային ոլորտում արդեն իսկ հայտվել են «Տեսլաներ»։ Ավելի հասկանալի լինելու համար հիշատակենք Հայաստանում ամենատարածված տարբերակը՝ IQOS-ը։ Արտադրողը պնդում է՝ թութունի տաքացման նոր տեխնոլոգիայի հիմքում լուրջ գիտություն կա։ Գոլորշու և ծխախոտի ծխի քիմիական բաղադրության համեմատական ուսումնասիրությունը փաստում է, որ IQOS-ի գոլորշու մեջ ԱՀԿ-ի կողմից վնասակար համարվող 9 բաղադրիչների առկայությունը նվազում է 95%-ով, FDA-ի կողմից սահմանված 18 բաղադրիչներինը՝ 90%-ով, HC-ի կողմից սահմանված 44-ինը՝ 95%-ով, իսկ Ֆիլիպ Մորրիսի կողմից վերցրած բոլոր 58-ինը միասին՝ 90%-ով։ Նշենք նաև, որ քաղցկեղածին համարվող տարրերի քանակությունը IQOS-ի գոլորշու մեջ ծխախոտի ծխի համեմատ նվազում է 95%-ով։

Կարևոր է հասնակալ նաև, որ այդ նյութերը իսպառ չեն վերանում, բայց դրանց քանակությունը մոտ 20 անգամ նվազում է, հետևաբար IQOS-ը ոչ մի դեպքում չի կարելի դիտարկել որպես ծխախոտային արտադրանքը առողջության համար առանց որևէ վնասի օգտագործելու միջոց։ Ի դեպ, արտադրող ընկերությունը չի թաքցնում այդ փաստը, այլև հայտարարում է ծխելու վնասների մասին։

Մարդիկ ծխում են տարբեր պատճառներով, սոցիալական, հոգեբանական և նույնիսկ մոդայիկ երևալու համար։ Նիկոտինային քաղցի հագեցումը այդ պատճառներից մեկն է միայն։ Մասնագետները վստահ են, որ սիրելի սովորությունից հրաժարվելը շատ ավելի դժվար է, քան ավելի հետաքրքիր, բայց քիչ վնասակար տենդենցի հետևից գնալը։ Այսօր նման առաջարկ կա և մնում է միայն զարգացնել գիտակցությունն ու տրամադրել անաչառ, հիմնավորված տեղեկատվություն, որպեսզի ավանդական սիգարետը փոխարինվի նիկոտին մատակարարող նորարարական այլընտրանքներով` նիկոտին պարունակող հեղուկ լուծույթով կամ թութունի տաքացման տեխնոլոգիաով աշխատող սարքերով։

Այս հարցի շուրջ հետազոտությունները շարունակվում են։ Եվրոպացի, ասիացի, ամերիկացի ու հայ մասնագետները բազմաթիվ վերլուծություններ ու հոդվածներ են ներկայացնում, սակայն առանց հասարակության անմիջական մասնակցության այդ ամենն անիմաստ է։ Ճապոնացի պրոֆեսոր, AOI համալսարան–կլինիկայի փոխտնօրեն Հիրոյա Կումամարուն պնդում է, որ հենց ծխողը պետք է արժևորի իր առողջությունն ու ճիշտ ընտրություն կատարի, իսկ արտադրող ընկերությունները, բժշկական հաստատություններն ու պետությունը նպաստող միջավայր ստեղծեն։

 

https://styler.rbc.ua/ukr/wellness/global-forum-on-nicotine-2018-obsudili-novuyu-1532506174.html

http://argumenti.ru/society/2018/07/579787

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել