Հարգելիներս, այս քննարկումները հիմա շատ զգացմունքային են, մակերեսային եւ միակողմանի...Հարկավոր է սպասել նախաքննության ավարտին, որպեսզի պարզվեն հանգամանքները, դրդապատճառները, իրավիճակը...
Հենց այնպես չեն կրակում, հարվածում, նույնիսկ՝ հայհոյում...
Սպայական կազմին, հրամանատարներին չեմ արդարացնում, նրանք ունեն իրենց մեղքի բաժինը, տականքներ էլ շատ կան նրան մեջ: Որ բանակի որոշ զորամասերում անհրաժեշտ կանոնակարգային հարաբերություններ չկա փաստ է, սակայն ովքեր են նաեւ զինվորները՝ ինչ ընտանիքից, ինչ դաստիարակությամբ, ինչ շրջապատից, դա էլ չպետք է մոռանալ...Ամեն իրավիճակում չէ, որ միանշանակ հրամանատարներն են մեղավոր...Չնայած բարձր կարգապահության, խստության, պահանջկոտության պայմաններում նման դեպքեր չեն լինի կամ հազվադեպ կլինեն: Իմ կարծիքով ՊՆ-ի լրատվականը պետք է փորձի ավելի հաճախակի պարզաբանում տա նման իրավիճակներում, կարողանա օպերատիվ միջամտել, թույլ չտալ ապատեղեկատվության տարածմանը եւ սխալ հասարակական կարծիքի ձեւավորմանը:
Սպասենք, հուսանք, որ օբյեկտիվ քննության պայմաններում կպարզվի թե՛ հրամկազմի, թե՛ զինվորների, թե՛ մեր բոլորիս՝ հասարակության, դպրոցի, ընտանիքի, մի խոսքով բոլորիս մեղավորության աստիճանը...



