Երբ հանցագործությունից հանցագործություն են ծնում սա կրկնակի ողբերգություն է .. ու.. մեղավոր էլ չեք, դուք ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ եք.Զինվորի մահը կհասկանա նման բանի ականատես եղածը: Ես էտ տեսել եմ, տասնըքանի տարի առաջ, երբ մեկնեցի ծառայության. 5 տղա, 5-ն էլ իմ հետ զորակոչված. 6 ամսում. բոլոր 5-ի դեմքերն աչքիս առաջ են, այլևս ոչինչ չեմ ասի, այլևս երբեք չեմ մոռանում ոչ մեկին. էլ ոչինչ չեմ ասի. ամեն նման ինֆորմացիա, որ այսօր կարդում եմ, իմանում, 5-ի դեմքն էլ աչքիս առաջ են հայտնվում. ես 5-ի ծնողներին եմ տեսել. ողբի մեջ: Լռությամբ եմ հիշում, լռությամբ եմ հիշելու. Ես Լյուքսին չեմ ճանաչել, նրա հետ կատարվածի մասին ոչինչ չգիտեմ, կարդացի այն ինչ համացանցում է. Ես գիտեմ հիմա ինչ եմ զգում, ես կարող եմ պատկերացնել թե ինչ հոգեվիճակում են նրա ծնողները, հարազատները: Լեզուս չի պտտվում նույնիսկ ցավակցություն հայտնել, մխիթարական տող գրել. Ոչինչ չի կարող մխիթարել: Ամեն մեր զինվորի մահը ժամանակը փակագծում է. Լռությունն էլ դարման չէ: Մի բան գիտեմ, որ գիտակցականը սպառել չի կարելի: Մի բան էլ գիտեմ, որ ցավը կորցնողինն է. մնացածը ունայն է, մնացածը սին է. մնացյալը անիմաստ են իրենց դրսևորումներով: Գուցե էմոցիոնալ թվա գրածս, բայց.. ավելի սթափ երբեք չեմ եղել: Պապանձվեք այ ակտիվիստ կոչեցյալներ, թե ո՞վ ձեզ այդպես պիտակավորեց: Դուք ի՞նչ ակտիվիստ: Ակտիվիստն ուր, դուք ուր այ հիվանդներ: Կորուստը, ցավը, ողբը կորցնողինն է. կորցնողի կողքն են կանգնում, լուռ, կամ կիսլուռ, բայց ազնիվ կարեկցանքով ու անպայման կողքն են կանգնում: Դուք ու՞ր եք հիմա, ձեր մշտավայրերում, դիվիդենդներ կորզելու, ինքնագովազդվելու հարթակներին, իսկ Լյուքսին, որ մահացել է խաղաղ պայմաններում, ոչ թշնամու ձեռքով, հիմա թաղում են. Իրավիճակի պատասխանատու երկու պաշտոնյան, որոնց հիմա թիրախ եք արել Լյուքսի ծնողի կողքին են, անկեղծ ցավելով ու ցավակցելով. պարտավոր չէին, պաշտոնը չէր ստիպում, պատասխանատու են, ու դեռ պիտի պատասխան էլ տան, գիտեն գնացել են, վաղը գուցե չկարողանան էլ պատասխան տալ, ավելին` մեղավոր են, որովհետև, նորից եմ ասում, պատասխանատու են, բայց իրենք էլ գնացել են զավակ թաղելու: Իսկ դուք, հիմա ցավն ու ողբը շահարկողներդ, իսկի պատասխանատու էլ չեք, ու.. մեղավոր էլ չեք, դուք ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ եք. Ձեր այս վարքը հայ հասարակության դեմ է. Դուք հանցագործ եք, բայց` ազատության մեջ, որովհետև` ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ հանցագործ եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել