Այս պահին կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի մասնակիցները սև ժապավենը սպիտակ մեխակներով ծառից ծառ են կապել: Ոստիկանները սկզբում խոչընդոտում էին՝ ասելով, որ ակցիայի մասնակիցները իրավունք չունեն փակել ճանապարհը, սակայն մասնակիցներն առարկեցին՝ բղավելով. «Դուք էլ եք մարդ, դուք էլ երեխա, տղա ունեք»: Ի վերջո, ոստիկանները տեղի տվեցին:

Այս պահին ակցիային է միացել նաև տարիներ առաջ սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ տիկին Գոհարը, ում որդին պաշտոնական տվյալներով էլեկտրահարումից էր մահացել: Նա նշեց, որ չի հանձնվելու, մինչև չբացահայտվի որդու մահվան իրական պատճառը:

Սպանվածների ծնողներն ասում են, որ իրենց երեխաներին արդեն հետ բերել չեն կարող, բայց մինչև վերջ պայքարելու են, որպեսզի կանխեն խաղաղ պայմաններում զինվորների սպանությունները: Այն ակտիվիստները, ովքեր Սևանում են, կես ժամից կլինեն կառավարության առաջ՝ շարունակելու բողոքի ակցիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել