Բրիտանացուն, որն արգելում էր իր ընկերուհուն օգտվել սոցցանցերից, ազատազրկման են դատապարտել։ Այս մասին հաղորդում է Telegraph-ը։

Մեթյու Բեյլին թույլ չէր տալիս իր ընկերուհուն օգտագործել Snapchat-ը, տղամարդկանց հետ նամակագրական կապ ունենալ Facebook-ում և Instagram-ում և հաղորդագրության վերջում գրել՝ «համբուրում եմ»։ Նա մշտապես ստուգել է իր ընկերուհու սմարթֆոնը, ինքն է որոշել, թե նա ինչպես հագնվի և պահանջել է նկար ուղարկել, որպեսզի ապացուցի, որ արդեն տանն է։

Նրա ընկերուհին՝ Մոլի Քունլիֆը պատմել է, որ Բեյլին սկսել է վերահսկել իրեն ծանոթությունից մի քանի օր անց։ Աղջիկը փորձել է խզել նրա հետ կապերը, սակայն երիտասարդը սպառնացել է սպանել նրա ընտանիքին։

Մանչեսթերի դատարանը Բեյլիին դատապարտել է վեց ամսվա ազատազրկման։ Նրան նաև արգելել են կապ ունենալ Քունլիֆի հետ հինգ տարվա ընթացքում և պարտավորեցրել են 735 ֆունտ ստեռլինգ վճարել աղջկան՝ որպես բարոյական փոխհատուցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել