Օգոստոս ամսին հանրապետության տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Եթե հուլիս ամսին հանրապետության ամենաշոգ հատվածներում (Արարատ, Արմավիր, Երևան) +40․․․+42 աստիճան գրանցվել է մոտ 14-15 օր, ապա օգոստոս ամսին, ըստ կանխատեսումների, հանրապետության ամենաշոգ վայրերում +40․․․+41 աստիճան սպասվում է ընդամենը 2-3 օր»,- նշել է Գագիկ Սուրենյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



