Լսեե՜ք. էս ի՞նչ եք անում:
Նախ, որեւէ կերպ չիջեցնելով պատասխանատվությունը ՊՆ ուսերից, ուզում եմ հարցնել նրանց, ովքեր Լյուքս Ստեփանյանի՝ վշտից իրենց կորցրած ծնողների հետեւում են կանգնած:
Էյ, լսեք, համը էդպես մի հանեք, Աստված ոչ միայն Լյուքս Ստեփանյանին սպանողին չի ների, այլեւ նրա դատաստանը ձեր վրա կընկնի... նման բան կազմակերպողներ, ձեզ հետ եմ:
Մի կատակեք նման բաների հետ. Աստված ծաղր չըլլար:
Հոգու, Աստծու տարածք մի մտեք ձեր կեղտոտ կոշիկներով, ձեր քաղաքական ամբիցիաներով. այդ երեխայի հոգին հիմա տեսնում է, որ իր հետ ոչ միայն զորամասում, այլեւ քաղաքացիական կյանքում են ահավոր ձեւով վարվում...
Հոգին նրա հիմա պիտի խաղաղության մեջ հանգչեր...
Էս ո՞ւր ենք հասել: Էս ինչերի՞ են ընդունակ դարձել:
Էլ ուրիշ բան չե՞ք կարողանում մոգոնել, որ դին եք դարձնում «շարժում», որպես հեղափոխության գործիք:
Մեղա, մեղա, ներիր, Տեր:
Առաջին հերթին ես եմ կանգնում Քո առաջ դրա համար:
Ու իմ հետեւից բերում եմ բոլորին... այս զոհված պարմանին նույնպես. խնայիր այս ազգը, Տեր, մի թափիր զայրույթդ մեզ վրա:
Հ.Գ.Փառք Աստծո, որ Լյուքս Ստեփանյանի վշտահար ծնողները ադեկվատ գտնվեցին:



