Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին զոհված զինվոր Լյուքս Ստեփանյանի աճյունը հետ են տեղափոխում նրա հարազատ գյուղ, որպեսզի նրան հուղարկավորեն այնտեղ: Հիշեցնենք, որ օրերս Նոյեմբերյանում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը որպես բողոքի նշան որդու դիակը փորձել է բերել Երեւան՝ կառավարության մոտ: Սակայն, ՌՈ զինվորները փակել էին Սեւանի մայրուղին, իսկ դեպքի վայր մեկնած ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն ու ոստիկանապետ Վովա Գասպարյանը համոզել էին զինվորի հարազատներին՝ դին տեղափոխել գյուղ:
Նյութի աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/13661.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել