ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանելով սպանված զինվոր Լյուքս Խաչատրյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, պատասխանելով մեկնաբանությանը, որ պետք է պատժվի զորամասի հրամանատարությունը, գրել է.«Զորամասի հրամանատարի երեք տեղակալները եղել են այնտեղ, ցավակցել են, գումար են տվել, որը պարտավոր էին տալ: Սակայն ինչպես հասկանում ենք, սա լրիվ կազմակերպված է, դեռ երեկ էր դա պարզ: Անիմաստ լուրեր են տարածել, որ ժամապահը արտոնյալ է, չի պատժվելու և այլն, սակայն կեղծ է, այս երևան բերելը ու օպերատիվ տեղեկություններ փոխանցելը լրիվ հստակ կազմակերպված է: Մինչդեռ նախնական տվյալները ցույց են տալիս, որ սպանվածը ինքն է հրահրել դեպքը, ժամապահին հայհոյանք տվել»:
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1368871696
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



