Yerkir.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Երեւանի ավագանու ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածուն, ցուցակի առաջին համարը լինելու է դերասան Հայկ Մարությանը:

Լրագրողները փոխվարչապետ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին, թե ինչով էր պայմանավորված Մարությանի թեկնածության ընտրությունը, քանի որ հասարակությունը վերջինիս լուրջ չի ընդունում:

«Մեզ էլ մի քանի ամիս առաջ լուրջ չէին վերաբերվում»,-կարճ արձագանքեց Միրզոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել