1. Ծնողի՝ Երևան գալու մտադրության ծագման մասին ինֆոյի իսկությունը չճշտած լրագրողներ/հարթակները ողողեցին ու ավտոմատ ինչ-որ ՀԿ֊ի վրա գցեցին ու գրանտներով արդարացրին՝ մոռալով բուն պրոբլեմը: էլ չեմ ասում, որ մոռացան նշել, որ օրինակ գրանտներից չօգտվող ու ոչ ընդդիմադիր օբմուդսմենին արգելեն են տեսնել կասկածյալին, ինչը շատ կասկածելի է դարձնում գործը ու արդարացված ծնողի զայրույթը:
2․ ՊՆ հանրային հարաբերությունների հիմնական պատշոնյան իր սեփական ՖԲ֊-ն հավասարապես օգտագործում է կառույցի պաշտոնական տեղեկատվություն տարածելու և միաժամանակ չճշտված խոսակցություններ ու ենթադրություններ տարածելու համար: Հեչ լավ չի էդ հաստատության համար, բանակաՇԻՆության նոր մակարդակի ենք հասել:
3. Մի ավելի գլոբալ ու կարևոր դիտարկում․ բանակում զոհեր ունենալու անխուսափելիությունը հասկացողները պետք է սկսեն հասկանալ (թեկուզ ուշացած), որ այդ սպանությունների մասին ավելի համոզիչ բացատրություններ չտրամադրելը ու ծածկադմփոց անելը, ինչպես նաև կորուստ ունեցողներին անտեսելը, պարզ մարդկայնորեն կողքներին չլինելը (տասնյակ զոհեր, ում թաղմանը ոչ մի բարձրաստիճան զինվորական չի մասնակցել) էսօրվա միջադեպի նման զարգացումները նույնքան անխուսափելի են դարձնում․․․ Իսկ էս հանգրվանից հեռու չէ նաև Հայաստանում վերջին քիչ թե շատ վստահություն վայելող ու կենսական նշանակության կառույցի հեղինակազրկումը, ինչ հույս ունեմ դեռ անխուսափելի չէ․․․ Թե չէ անխուսափելի կդառնան շատ ավելի վատ ու անդառնալի բաներ:



