Մի քանի օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները զրուցում են ՀՀ Պ նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ինչպես «Առաջին լրատվական»-ի թղթակիցն է փոխանցում դեպքի վայրից, Սեյրան Օհանյանը զրուցում է ինչպես տղայի հարազատների, այնպես էլ լրագրողների հետ՝ խոստանալով և վստահեցնելով, որ կատարվածի համար բոլոր մեղավորները խստորեն պատժվելու են: 

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել Նոյեմբերյանի զորամասերից մեկում մայիսի 15-ին: Ժամկետային զինծառայողներից մեկը զորամասի ծխարանում կրակ էր բացել, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը մահացել էր: Այսօր նախատեսվում էր տղայի հուղարկավորության արարողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել