Մի քանի հատ զռռացող բաներ կան զոհված զինվորի հարազատների կողմից զինվորի դին Երևան բերելու պատմության մեջ, որ ուղղակի չի կարելի անուշադրության մատնել:

- Գյուղապետն ասում ա, որ դեռ երեկ ոչ մի խոսակցություն չկար Երևան բերելու մասին, մեկ էլ գիշերը ինչ-որ բան ա փոխվում, ու կողքից լսած խոսակցություններից ելնելով՝ գյուղապետն ասում ա, որ ինչ-որ իրավապաշտպան/զինվորների մահերով զբաղվող ՀԿ-ից են եկել, ու էդ երեխու հերը կտրուկ փոխել ա իր դիրքորոշումը:
- Կոնկրետ սպանության դրվագով, ասում են, որ Լյուքսի վրա համածառայակիցը կրակել ա, երբ ինչ-որ պատճառով Լյուքսը հայհոյել ա կառաուլում կանգնած զինվորին (սա ոչ մի կերպ չի արդարացնում կատարված զանցանքը, անգամ եթե այդպես էլ եղել է):
- Երևան բերելու լուրերը լսելուն պես Ֆեյսբուքում միանգամից ակտիվանում են ընդդիմադիր ակտիվիստները, թե բա հայ դե, գնում ենք Հանրապետության հրապարակ, ընդ որում, էն ակտիվիստները, ում ես տեսա նման կոչեր անելուց, բանակ էլ չեն ծառայել սկի, բայց գնում են բանակում տիրող «բեսպրեդելն» արմատախիլ անելու:
- Դե իհարկե, էս ամեն ինչում անպակաս են Սեյրան Օհանյանի հրաժարականը պահանջող ու իրան անիծող գրառումներն ու կոչերը․․․ որպես կանոն, կանանց կողմից:

Հիմա եկեք հասկանանք հետևյալ բաները․
- Երկու օր առաջ որդուն կորցրած ծնողներից ողջամտություն ու սթափություն ակնկալելը սխալ է, հիմա նրանք աֆեկտի տակ են ու չեն գիտակցում, թե ինչ են անում, դրա համար չեմ պատրաստվում ծավալել, թե որքանով է նպատակահարմար զոհվածի դին բերել Հանրապետության հրապարակ ու ընդհանրապես, ինչի՞ դեմ են բողոքում:
- Ավելի մեծ ստորություն, քան այս ծնողների զգացմունքների վրա խաղալն ու զինվորի մահի շահարկումով ինչ-որ դիվիդենտներ քաղելը չեմ պատկերացնում: Ես հուսով եմ, որ եթե իրոք ինչ-որ ՀԿ-իրավապաշտպանոտ դեմքեր են եկել ու էս պատմությունը հրահրել՝ ունենալով դիտավորություն ու շահադիտական նպատակներ, ապա թող իրենք իրենց օրում արև չտենան, ու իրանք հայտնվեն էս ծնողների վիճակում:
- Պսևդոընդդիմադիր ու մարգինալ ակտիվիստներ, հուսով եմ՝ մի պահ կսթափվեք ու կհասկանաք, որ զինվորի մահը քաղաքական նպատակներին ծառայացնելը նույն հարթության վրա է, ինչ էդ զինվորի ծնողների ողբի շահարկումները։
- Սեյրանն ի՞նչ աներ, Սեյրանը կախա՞րդ ա, որ հենց էն մի զինվորը ձգանը քաշելու վրա էր, հայտնվեր ու հե՞տ պահեր, ինչի՞ են ամեն անգամ սաղ դառնում բանակի մեծ գիտակներ: Բա որ ասենք քաղաքացիական կյանքում են դանակով իրար սպանում, ինչի՞ չենք պահանջում ոստիկանապետի հրաժարականը, կամ դանակ արտադրողի, կամ էն մարդու, ով իբր պետք է ամեն վայրկյան վերահսկի տասնյակ հազարավոր ջահել ու իմպուլսիվ տղերքի շարժը:

Մի խոսքով, ամեն անգամ սենց դեպքից հետո սրտիցս արյուն ա կաթում, ու ամեն անգամ տեսնում եմ, թե ինչքան շակալներ ու տականքներ ունենք մեր հասարակությունում, ում համար ոչ մի սրբություն ու բարոյական նորմ չի մնացել, ու ում համար արգելված ոչինչ չկա՝ հանուն սեփական շահերի բավարարման:

Զինվորի ընտանիքին խորագույն ցավակցություններս․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել