Armenpress.am-ը գրում է.

Թուրքիան մտադիր է ձեռնարկել իրավական քայլեր, եթե Միացյալ Նահանագները փորձեն խանգարել ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մատակարարմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրել է Sabah թերթը, վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինին:

« F-35-ը համարվում է միջազգային ծրագիր, և Թուրքիան կձեռնարկի իրավական քայլեր այն դեպքում, եթե ձեռնարկվեն ինչ որ միջոցներ՝ կործանիչների մատակարարումը կասեցնելու ուղղությամբ»,- ասել է Քալինը:

Հուլիսի 29-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կդիմի Միջազգային արբիտրաժային դատարան, եթե ԱՄՆ-ը հրաժարվի մատակարարել Անկարայի կողմից ձեռք բերված կործանիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել