Այս պահին թեժ իրավիճակ է Երևան-Սևան մայրուղու վրա: Այնտեղ են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանության և պաշտպանության նախարարության այլ պաշտոնյաներ, որոնք փորձում են բանակցություններ վարել օրերս Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների ու հարազատների հետ: Այս մասին տեղեկացնում է «Առաջին լրատվական»-ի թղթակիցը: 

Նշենք նաև, որ երբ մեր թղթակիցը փորձել է նկարել իրավիճակը մայրուղու վրա, նրա ձեռքից խլել են տեսանկարահանող սարքը և ջնջել լրագրողի նկարահանած բոլոր կադրերը և այս պահին թույլ չեն տալիս աշխատել և անցնել ոստիկանական և պաշտպանության նախարարության աշխատակիցների ձևավորած պատնեշը, որից այն կողմ զինծառայողի ծնողների հետ բանակցում են ոստիկանապետն ու նախարարը:

Նշենք, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները որդու դին Երևան են բերում` Հանրապետության հրապարակ` ի նշան բողոքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել