Արցախում չկան գրավյալ տարածքներ`կան տարածքներ, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ`Շահումյան, Գետաշեն, Հյուսիսային Արցախ, Դաշտային Արցախ, շարքը կարելի է անվերջ շարունակել: Արցախն ու հայությունն ունեն տարածքային պահանջներ Ադրբեջանից:
Ադրբեջանի գերնպատակն է ոչնչացնել արցախահությանն ու ՀՀ-ն, որպես պանթուրքիզմի ճանապարհին կանգնած գործոններ:
Արցախի այսօրվա տարածքը սակարկելի չէ`հանձնելու մասին խոսակցությունները դավաճանություն են`այն էլ ապրիլյան քառօրյայից հետո, երբ երիտասարդներն իրենք կյանքը զոհեցին` չնահանջելով:
Ադրբեջանում անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ որևէ անգամ լուսանցքում մնացած քաղաքական ուժ, շարժում, ՀԿ հայտարարի Ղարաբաղի անկախության ճանաչման, հայերի հետ բարիդրացիական հարաբերությունների կամ ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:
Երևանում որոշ ուժեր հայտարարում են հազարավոր մարդկանց կյանքի գնով ձեռք բերված այսօրվա Արցախի 12.000 քկմ տարածքից ադրբեջանական կողմին տարածքներ զիջելու մասին`զոնդաժ է արվում`ստուգվում են հասարակության տրամադրությունները զիջումների պահով:
Սա անթույլատրելի է`հայ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է Արցախի մի մասի զիջմանը`առողջ բանակությունն ու ինքնապաշտպանական բնազդը պետք է լինեն առաջնային:
Ինչ վերաբերվում է ազատագրված տարածքների զիջման մասին խոսակցություններին, ապա պետք է նշել, որ այդ հողերի անգամ մի մասի հանձնումը Արցախի հայաթափման դռներն է բացելու:
Եթե դիտարկենք այդ շրջանները գոնե աշխարհագրական դիրքի առումով, ապա կտեսնենք, որ նախկին ԼՂԻՄ-ը շրջափակվում է, առնվում է ադրբեջանական օղակի մեջ՝Աղդամը գտնվում է Ստեփանակերտից մոտ 30 կմ հեռավորության վրա և այնտեղ ադրբեջանցիների վերադարձը ապագայում ստեղծելու է նույն այն իրավիճակը, որն առկա էր 1990-ականներին, երբ Աղդամը՝Ստեփանակերտի ուղղությամբ հարված հասցնելու գլխավոր պլացդարմն էր: Ինչ վերաբերվում է մյուս շրջանների վերադարձին, ապա Զանգելանի, Կուբաթլու, Ջեբրայիլի վերադարձը մեկընդմիշտ ոչ հայանպաստ կերպով փոխելու է այդ շրջանների ժողովրդագրական, էթնիկ-կրոնական դեմքը՝ԼՂԻՄ-ը ամբողջ հարավը, Սյունիքը հարավ-արևելյան ամբողջ սահմանագծով ձևավորվում են նոր ադրբեջանական բնակավայրեր՝ապագա ռազմական հենակետեր Արցախի դեմ:
Դա Արցախը կտրում է Իրանից, իսկ Սյունիքի համար ստեղծում լրացուցիչ գլխացավանք ու Նախիջևանի ուղղությունից բացի պետք է սահման կառուցել ու ամրապդնել նաև այդ հատվածում՝Կուբաթլուի ուղղություն, Լաչինի շրջան և այլն, դրա վրա ծախսելով մարդկային ներուժ՝ նոր զորամիավորումներ, զորամասեր, զինտեխնիկա, ինչը հյուծելու է զինված ուժերը և լրացուցիչ բեռ լինի ռազմական բյուջե վրա:
Սյունիքը կունենա երկու գլխացավանք՝ Նախիջևանից և շրջանները Ադրբեջանին հանձնելուց հետո նաև Սյունիքի արևելքից՝հասկանում ենք, թե ինչ է դա նշանակում ռազմական առումով: Այդ շրջաններ կվերադառնան հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, ինչը նշանակում է, որ հայկական ռազմական այն հաջողությունները, որոնք առկա էին այդ շրջանները ազատագրելիս 1993-94թթ.-ին զրոյանում են:
Ինչ վերաբերվում է Քելբաջարին, ապա նշենք, որ Քելբաջարը ապահովում է Արցախի ջրային պաշարները`դրանով ամեն ինչ ասված է շրջանի ռազմավարական կարևորության մասին: