Երեկ 1 օրվա մեջ իմացա, որ իմ միջավայրում առնվազն 13 հոգի առաջիկա տարվա մեջ դուրս է գալու Հայաստանից. անվանեք դա արտագաղթ, թե աշխատանքային միգրացիա, դրանից բովանդակությունը չի փոխվելու: Մարդիկ, ովքեր դուրս են գալու, բոլորը միջին դասի ներկայացուցիչներ են՝ ԵՊՀ 2 դասախոս, Սլավոնականի 1 դասախոս, 2 ծրագրավորող, 2 տնտեսագետ-գործարար, 1 դեղագետ, 1 կոնյակագործ, 2 ծրագրային ապահովման մասնագետ, 2 ուժային նախարարության նախկին աշխատակից, փոխգնդապետ... Ես ողբերգություն չեմ համարում սա. ի դեպ, նրանք էլ «նեղացած» չեն կամ կամուրջներ չեն այրում, ինչպես հաճախ ընդունված է ՀՀ-ում ասել... Ամեն մարդ ինքն է որոշում՝ որտեղ պետք է ապրի և ինչ պայմաններում, ուղղակի այս և նման մարդկանց միգրացիայի արդյունքում քանդվում է երկրի ամենակայուն և հիմքային շերտը՝ միջին դասը... Ամեն իշխանություն, անկախ քաղաքական նախասիրություններից, հենց նման մարդկանց գործունեության վրա է հիմնվում ու կառուցում իր ներքին անվտանգությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել