Ինչպես հիշում եք երկու տարի առաջ ասացի, որ մեկ տարի անց մսի գինը բարձրանալու է երկրում , դեֆիցիտի հետ կապված ։ Ինչպես տեսաք ,եղավ ։ Անցյալ տարի էլ կանխագուշակեցի ,որ իջնելու է գինը և բացատրություն տվեցի ինչու։ Անկեղծ այս կանխատեսումն անելիս չգիտեի , որ հեղափոխություն է լինելու, ուղղակի շուկայի կոնյուկտուրան էի ուսումնասիրում ։
Ժողովուրդ, տավարի մսի ինքնարժեքը մոտ 1200֊1300 դրամ է։ Մինչև թանկանալը անասնատերերը հանձնում էին 1800֊2000 դրամով, լավագույն միսը 2200։ Դեֆիցիտի ժամանակ հասավ 2900 դրամի մեծածախ գինը , ինչը չհիմնավորված թանկ էր։ Հիմա իջնում է 2400֊ի , որը էլի թանկ է, քանի որ աշխարհում չկա մսի արտադրության տարեկան 100% շահութաբերության պրակտիկա։ Հիմա մեր անասնապահները սովորելով 2900֊ին ,չեն փորձում գին իջեցնել , հասկանու՞մ եք ինչ բարձր գին է։
Բա եթե դուք չեք ուզում գին իջեցնել , բա սուպերմարկետը կգնա թարմ միսը Բելոռուսիայից ու Ուկրաինայից կներմուծի, ի՞նչ է եղել որ, իսկ ինչու՞ չպիտի ներմուծի որ, եթե դու նույնիսկ 100% շահույթ ունենալով չես ուզում այդ գնով վաճառել։
Անցնենք ԱԱՀ֊ին։ Բոլորի մտնելը օրենքի դաշտ, մեծ հնարավորություն է ընձեռնում մանր ու միջին մսի և միրգ բանջարեղենի խանութներին շնչելու ,դա վա՞տ է, թող գնեն այդ խանութներին, քանի տարի ձեր բախտն էիք անիծում որ սուպերմարկետները կուլ են տալիս, չեք կարողանում մրցակցել։ Հիմա հրաշալի հնարավորություն կա, ինչի՞ց եք նեղվում։
Հա ու մսի գինը պիտի իջնի , պիտի 20% ԱԱՀ էլ մտնի բյուջե , ի՞նչ վատ է, էդ 10֊100֊1000֊10 000 հոգի միս արտադրողները հիշում են իրենց շահերի ու իրավունքների մասին, իսկ 2 միլիոն սպառողի իրավունքի մասին մտածող չկա՞։ Ազատ շուկան ու մրցակցությունը սա է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել