
Սերյան Օհանյանը ու մնացած իշխանավորները սովորել են, որ սպանված զինվորների դիակները հանձնեն ծնողներին, ձեռքերը լվանան ու մի կողմ քաշվեն: Շատ ճիշտ է վարվել սպանված զինվորի հայրը, ինչքա՞ն կարելի է խաղաղ պայմաններում զոհեր տալ, ինչու՞ երբեք ոչ մի զինվորական սպանություն չի բացահայտվում, ինչու՞ մի պաշտոնյայի, մի օլիգարխի զավակ չի սպանվում բանակում, ինչու՞ են հենց նույն հանցագործները շարունակում աշխատել ՊՆ-ում: Ծնողները դժվար պայմաններում մեծացնում են իրենց երեխաներին, զինվոր են ուղարկում բանակ, որ դուք դիակները հետ ուղարկեք: Թող այս պահին Սեյրան Օհանյանը չգնա ընդառաջ սպանված զինվորի դիակին, թող այնպես կազմակերպեր իր աշխատանքները, որ մենք ամիսը երկու-երեք անմեղ զոհեր չունենայինք բանակում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.kaghinyan/posts/330279480434556
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել