Օքսֆորդի համալսարանի գիտնականներն աշխարհում տիրող տապը կապում են կլիմայի փոփոխության հետ։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության մասնագետների խոսքով՝ 2018-ի ռեկորդային տապը լայն տարածում է գտել Հյուսիսային կիսագնդում՝ կլիմայի փոփոխության պատճառով։

Մասնագետների կարծիքով՝ Եվրոպայում տապն առնվազն 2 շաբաթից կնվազի։ Սակայն Սկանդնավիայում և Բալթյան շրջանում մեծ է հրդեհի վտանգը։ Արդեն հուլիսի կեսերին միայն Շվեդիայում 50 հրդեհ է գրանցվել։ Պետք չէ մոռանալ նաև Հունաստանում հրդեհների մասին։

Իսկ Ճապոնիայում հունիսի 23-ից ռեկորդային տապ է գրանցվել՝ +41․1 աստիճան, որը բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ է դարձել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել