Գիտնականները մի շարք բացահայտումներ են կատարել կնոջ օրգանիզմի վրա սուրճի ազդեցության վերաբերյալ: Նրանք հայտնաբերել են, որ բրազիլուհիներն ընդհանրապես չեն տառապում ցելյուլիտով, նրանց մաշկը շատ լավ վիճակում է, իսկ մարմինը միշտ աչքի է ընկնում համաչափությամբ: Ըստ մասնագետների` դրա հիմնական պատճառը սուրճն է, որը բրազիլուհիներն օգտագործում են իրենց կոսմետիկ եւ հարդարման այլ նյութերում: Դրան գումարվում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում սուրճն ամենասիրելի ըմպելիքն է:

Կոֆեինը, որը կա սուրճի մեջ, նպաստում է նյութափոխանակությանը եւ այն գործընթացներին, որոնք ուժեղացնում են ճարպերի քայքայումը: Կոֆեինով քսուքներն իրենց հերթին հարթեցնող ազդեցություն են ունենում մարդու մաշկի համար: Տնային պայմաններում ցելյուլիտի դեմ պայքարի լավագույն միջոց է համարվում շոկոլադե կամ սուրճով թրջոցների օգտագործումը: Այս դեպքում կոֆեինը ավելի խորը ազդեցություն է ունենում մաշկի ճարպային մասի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել