ՀՀ կրթության և գիտության նախարար

Հայաստանի կրթական համակարգի միջազգային ճանաչելիությունը մեծանում է:

Հերթական լավ լուրը: Այս անգամ` ԱՄՆ-ից:

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ճանաչում է ձեռք բերել ԱՄՆ Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից: Այսուհետև ԵՊԲՀ-ի այն շրջանավարտները, ովքեր ուսումնառության ընթացքում ուսանել են հայերենով, հնարավորություն կստանան դիմել Կալիֆորնիայի հետբուհական վերապատրաստման վկայական ստանալու համար:

Մեր համալասարանը գրանցված է նաև Կալիֆորնիայի բժշկական խորհրդի պաշտոնական վեբ-կայքում` պաշտոնապես ճանաչված բժշկական հաստատությունների ցանկում հետևյալ հասցեով՝
http://www.mbc.ca.gov/applicant/schools_recognized.html:

Ներկայումս համալսարանի միջազգային կապերի բաժինը համապատասխան աշխատանքներ է տանում Կալիֆորնիայի բժշկական խորհրդի կողմից անգլերենով և ռուսերենով դասավանդվող համալսարանական ծրագրերի ճանաչման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ մինչ այս ԵՊԲՀ-ն ճանաչվել էր նաև արտասահմանյան մի շարք երկրների բժշկական խորհուրդների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել