Գագիկ Ծառուկյանը գնաց գյուղացիների մոտ: Հասկանալի է, ինչ-որ մեկն էր խորհուրդ տվել: Ի՞նչ կարող է նրա «գալուստը» նշանակել, բացի պոպուլիզմից:
ա) ԲՀԿ առաջնորդը փորձում է ռեաբիլիտացվել: Ցույց տալ, որ կա ու վերադառնում է մեծ քաղաքականություն` բնականոն գործունեության, զի մավրն իր գործը արեց, մավրը կարող է վերադառնալ:
Այն է` օգնեց Սերժ Սարգսյանին վերարտադրվել… Ռոբերտ Քոչարյանին` գնալ հեռու էլ չդառնալու, ուստի կարող է ինքնորեն հանդարտ կայանալ:
Պատրաստվեք տեսնել ԲՀԿ առաջնորդին` այստեղ, այնտեղ, այլուր եւ ամենուր: Այո, նույնիսկ ԱԺ-ում. ինչպես ինքն է ասել:
բ) Ծառուկյանի ներկայությունը գյուղացու կողքին անհրաժեշտ էր թե՛ Ծառուկյանին, թե՛ Սերժ Սարգյանին: Որպեսզի գյուղացին իրեն լրիվ մենակ չզգա: Քաղաքական այսօրվա կոնֆիգուրացիայի պայմաններում Սերժ Սարգսյանի համար ամենաօպտիմալ քայլը Ծառուկյանին գյուղացու մոտ ղրկելն էր. համ կօգնի, համ կրկին ուրիշներին, սոցհարցերով տառապող նախախորհրդարանին, այլ «անհամ» ընդդիմություններին, մոտ չէր թողնի:
Կրկին վերահսկելի քաուսի տակ կպահի դաշտը… Սերժի համար: Որպես թագավոր ախպեր:
ՀՀԿ սեղանից ԲՀԿ սեղանին` մերսի:
գ) Ծառուկյանը վազելով ու երգելով գնաց (ոտքերով խաչեր է անում, գնուն է, գնում) ժողովրդի մոտ. ստվերից յուր գումարները հանելու` մի կողմից ժողովրդն հուժկու օգնելու, իսկ կարեւոր կողմից` Սերժի հոգսը-բեռը կիսելու, երրորդ կողմից` իրենից պաչված վարչապետ Տիգրան Սարգսյանին ապացուցելու, որ իր խոսքը գործ է, ինչ խնդիր ունի ինքը Տիգրանի հետ, մեր ախպեր, տես` գնացել կարկուտն եմ սանձում` համերաշխաբար ու ըստհե` անստվեր:
դ) Ծառուկյանը «զա օդնո» փորձեց մեղմել մատաղի օրը` սոված ժողովրդի ապրած «քաշքշուկը»` փորձելով մոռացության մատնել այդ «տեսարանները»` նոր հաց մատուցելով:
Սակայն.
ե) Ինչպես միշտ` շատ անգրագետ, վատ ու տհաս էր կազմակեպված նրա այցի փիար աշխատանքը: Չտես: Անմակարդակ:
Չեն կարողանում էլի մարդավարի, նրան չվնասելով աշխատել նրա թիմում:
Մի դրանց ռեպորտաժ-հոդվածները նայեք:
Չեք կարում, ասեք` օգնենք: Պրոստո: «Բեզվոզմեզդնո»:



