Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրության հրամանագիրը ամենաշատը երևի լրագրողներին ա տանջել: 23 կամ 24 օր աշխատեցիքն 24 ժամյա գրաֆիկով, ու թերթերն այդպես էլ լույս չտեսան: Կայքեր չկային: Սոցիալական ցանցերի մասին աղոտ պատկերացումներ ունեինք: Հասարակությունը մեզ էր սպասում, իսկ մենք չկայինք: Մենք տեսել էինք ու գիտեինք շատ բաներ, բայց մեր բերանը փակ էր: Մեր աչքերի առաջ պտտվող տեսարանները, սպանվածների թաղումների ծանր տպավորությունները մաշել էին մեզ: ՄԱ-ՇԵԼ: Հետո պիտի հասկանայինք, որ անդառնալիորեն փոխվել ենք, գուցե ավելի վատն էինք դարձել, քան կայինք: Մարտի 1-ի հանձնաժողովում, երբ վկայություն էի տալիս, ինձ ասացին Շիլլերի պատմածքների նման է շարադրանքս: Հեգնեցին: Լռեցի: Գիրք կարդալն էդ թվերին ծանր հանցագործության նման մի բան էր:
<Ես վկայում եմ> շարքը <Չորրոդ իշխանություն> թերթում համարում եմ մասնագիտական գործունեությանս ամենակարևոր վավերագրումը: Արխիվից գտել եմ ու մաս-մաս ներկայացնելու եմ: 10 տարի անց ես էլի վկայում եմ՝ Ռոբիկը մարդասպան ա, և նրա փաստաբանները էս խորը համոզմունքով պետք ա մտնեն գործի մեջ: ....Որ հետո կարողանան ապրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: