153932

Հայաստանում «Կոկա-Կոլա» արտադրող ընկերությունը շաքարավազ գնում է ինքնուրույն: Այդ մասին լրագորղներին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը` ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գործարան այցի ընթացքում: Հարցին, թե արդյոք դա խնդիրներ չի՞ հարուցում Հայաստան շաքարավազ ներկրելու մենաշնորհ ունեցող Սամվել Ալեքսանյանի հետ, Դանիելյանը պատասխանել է, որ ընկերությունը նման բարդություններ երբեք չի ունեցել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերության մասնագետները նկատել են, որ Հայաստան լայն սպառման համար ներկրվող շաքարավազը չի համապատասխանում Coca-Cola բրենդի որակի պահանջներին, մասնավորապես իր չափազանց խոնավության պատճառով:

«Մեր ընկերությունն իր արտադրանքի բաղադրիչների զգալի մասը ներկրում է արտերկրից: Մենք մաքսային ծառայությունների հետ բավական հաճախ ենք առնչվում, եւ կարող եմ ասել, որ չմոտիվացված բարդություններ երբեք չենք ունեցել»,- ասել է Դանիելյանը:

Նշենք, որ լայն շուկայի համար շաքարավազի ներկրման միակ մենատերը պատգամավոր եւ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է: TheBest-Hairstyles.com

«Coca-Cola Hellenic Bottlers Armenia» ՓԲԸ-ն հիմնվել է 1995թ. եւ «Coca Cola Hellenic Bottlers» ընկերության մասնաճյուղն է, որ գործում է 28 երկրներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել