Բոլորին հայտնի է, որ Խորհրդային Միությունում չկար կրոն, ժողովրդավարություն, իսկ եթե ինչ-որ սկանդալային նորություն էր լինում, ապա դրա մասին իշխանությունները նախընտրում էին չբարձրաձայնել: Սակայն, ամեն դեպքում, հասարակությունից դժվար էր ամբողջությամբ թաքցնելը կատարվող արյունալի հանցագործությունները:

Անատոլիյ Բիրյուկով՝ «Երեխաների որսորդը»

Մոլագար Բիրյուկովը հարգարժան քաղաքացի ու օրինակելի ամուսին էր թվում. ոչ ոք անգամ պատկերացնել չէր կարող, որ այս կարգապահ ամուսինն ու հայրը երկակի կյանք է վարում:

Իր առաջին սպանությունը Բիրյուկովը կատարել է 1977-ին: Նա մահճակալի միջից երեխայի էր գողացել, տարել էր նրան անմարդաբնակ վայր ու փորձել էր բռնանալ երեխային: սակայն մոլագարին վապեցրել են մոտակայքով պատահաբար անցնող մարդիկ, և նա դանակով սպանել է երեխային: Նույն տարում Բիրյուկովը ևս մի քանի բռնաբարություններ ու սպանություններ է իրականացրել երեխաների նկատմամբ, սակայն վեցերորդ փորձից հետո նրան սկսեցին հետևել վկաները: Բարեբախտաբար վկաներըկարողացել էին Բիրյուկովի դեմքը հիշել ու ֆոտոռոբոտը կազմել:

Կալանավորումից հետո քննիչներն ու հոգեբանները եկել են եզրակացության, որ Բիրյուկովը նոպիոֆիլիայի ծանր մակարդակով է տառապում՝ վախ ունի երեխաներից: Որպես արդարացում հանցագործն ասում էր, որ իր չարագործությունները կատարել է այն բանի պատճառով, որ կինը չէր ցանկանում իր հետ ինտիմ հարաբերությունների մեջ մտնել: 1979-ին Բիրյուկովը, ով ընդհանուր հաշվով 5 երեխայի էր սպանել, գնդակահարվեց:

Ալեքսեյ Սուկլետին՝ «Ալիգատոր»

Սուկլետինի զոհերն են դարձել յոթ աղջիկ ու կին, որոնց նա սպանում էր ու ուտում իր հանցակիցների՝ Շակիրովայի ու Նիկիտինի հետ միասին: Առաջին զոհը Եկատերինա Օսետրովա անունով կինն էր, ով սպանվեց 1981-ին: Սուկլետինը ստիպում էր իր սիրուհի Շակիրովային օգնել իրեն սպանել ու եփել սպանվածներին: սիրուհի ու հանցակից Մադինա Շակիրովան հանուն իր սիրեցյալի պատրաստ էր ամեն ինչի, այդ պատճառով էլ համաձայնեց իր վրա վերցնել «խոհարարի» պարտավորությունը:

Մարդակերների իդիլիան երկար չտևեց. մի փոքրիկ աղջնակի սպանությունից հետո Սուկլետինն ու Շակիրովան բաժանվեցին: Մոլագարը երկար չտառապեց ու սիրուհուն փոխարինող գտավ: Նրան հաճախ էր հյուր գալիս իր զարմիկ Անատոլիյ Նիկիտինը, ում հետ նա սկսեց սպանել ու ուտել նոր զոհերին:

Գյուղակում, որտեղ նա ապրում էր, սկսեցին լուրեր տարածվել, որ Սուկլետինը որակյալ միս է վաճառում: Սուկլետինի այգում գտնվեց 4 պարկ մարդկային ոսկորներ: Մոլագարին գնդակահարեցին 1994-ին, իսկ Շակիրովան ու Նիկիտինը 15-ական տարի ազատազրկման ենթարկվեցին: Սուկլետինի զոհերի թիվը անցնում է 7-ից:

Սերգեյ Տկաչ՝ «Պավլոգրադյան մոլագար»

Գործել սկսել է Տկաչը 1980-ականներից, և նրա հանցագործությունների մոտիվները միշտ սեռական բնույթ են կրել: Մարդասպանը հանցագործություններ սկսել է կատարել այն բանից հետո, երբ տեղափոխվեց Ուկրաինա. նա ընտրում էր 9-17 տարեկան աղջիկների: Տկաչն իր «գործից» հետ խնամքով վերացնում էր բոլոր հնարավոր ապացույցները և սիրում էր իր մոտ պահել իր զոհերի իրերից՝ որպես հիշատակ:

2005-ին Տկաչը հանդիպեց իր հերթական զոհին՝ 9-ամյա մի աղջնակի, որից հետո ձերբակալվեց: Նրան փնտրելու ընթացքում 14 անմեղ մարդիկ էին մեղադրվում հանցագործությունները կատարելու մեջ, որոնք հետագայում խոստովանել է Տկաչը:

Այսօր Տկաչը բանտում է շարունակում է իր ցմահ պատիժը կրել: Որոշ ժամանակ նրան ինտերնետ են տրամադրել և թույլատրել պատասխանել հետաքրքված մարդկանց հարցերին: Այս դաժան մոլագարի զոհերի թիվը տաատնվում է 30-150-ի սահմաններում:

Վլադիմիր Մուխանկին՝ «Լենին»

Վլադիմիրը ծնվել է ոչ ամբողջական ընտանիքում և եղել է անցանկալի ու անսպասելի զավակ, որից հետո տանը վատ վերաբերմունքի է արժանացել: Չարանալով շրջապատի վրա՝ Մուխանկինը պարբերաբար թափառում էր, գողություններ կատարում, հարձակվում մարդկանց վրա, ծաղրում ու տանջում կենդանիներին: Նրա բնավորությունը չխանգարեց նրան ամուսնանալ 18 տարեկանում և ունենալ որդի, որը հետագայում մահացավ:

1995-ին «Լենինը» սկսեց սպանել. մի քանի ամսվա ընթացքում 8 հոգի սպանվեցին նրա ձեռքով: Մուխանկինը ծաղրում էր իր մահացող զոհերին՝ հոգեվարքում գտնվող մարմինների վրա տարատեսակ զզվելի գործողություններ իրականացնելով: Մոլագարը շատ էր վախենում մարդկային օրգաններից, սակայն երբեմն դրանք պառկեցնում էր իր կողքին քնելիս:

Բռնվելուց հետո հանցագործը հայտարարեց, որ երկրորդ Չիկատիլո: Մուխանկինը հաճույքով ու մանրամասնորեն նկարագրեց իր կատարած սպանությունները, սակայն դատարանում հրաժարվեց իր բոլոր ցուցմունքներից: Նրան մեղավոր ճանաչեցին 22 հանցագործությունների համար, որոնցից 8-ը սպանություններ էին: Այսօր Մուխանկինը իր ցմահ պատիժն է կրում «Սև դելֆինում»:

Վլադիմիր Իոնեսյան՝ «Մոսգազ»

Խրուշչովյան ձնհալի տարիներին դժվար էր պատկերացնելը, որ Ձեր բնակարան կմտնի մի չարագործ, կներկայանա որպես Մոսգազի կամ ЖЭК-ի աշխատակից ու կդիմի խորամանկ մեթոդի: Իշխանությունները ապշած էին, բոլոր ուժերն ուղղված էին այս մոլագարին գտնելու վրա:

Իոնեսյանին գտան, սակայն նրա կատարած սպանությունների մոտիվներն այդպես էլ անհայտ մնացին: Ամենայն հավանականությամբ՝ նա սպանել է կողոպտելու նպատակով: Գոյություն ունի նաև վարկած, ըստ որի՝ Իոնեսյանն ուղղակի ինքնահաստատվում էր սպանություններ կատարելով:

«Մոսգազ» կեղծանվամբ սերիական մարդասպանն իր առաջին սպանությունը գործել է 1963-ին. ներխուժելով բնակարան՝ նա կացինով սպանել է 12-ամյա տղային, որը տանը միայնակ էր, և մի քանի իրեր է վերցրել: Վերջին սպանությունը տեղի է ունեցել 1946-ին. սպանվել է 46-ամյա մի կին: Այս սպանությունից հետո նրան գտել են, կալանավորել ու գնդակահարել:

Չապացուցված վարկած կա, որ Իոնեսյանի հետ զրոցել է ինքը՝ Խրուչշովը: այս մարդասպանը 5 հոգու կյանք է խլել, որոնցից 4-ը երեխաներ են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել