Ամեն օր մեկ բաժակ նռան հյութի օգտագործումը կարող է վիագրայի էֆեկտ ունենալ՝ ավելացնելով տեստոստերոնի քանակն ու հետևաբար բարձրացնելով սեռական ցանկությունը: Միևնույն ժամանակ, այն բարձրացնում է տրամադրությունը, ինքնազգացողությունն ու բարելավում հիշողությունը:

Այս մասին տեղեկացնում է Daily Mail -ը:

Այն հավասարապես է ազդում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց վրա: Հետազոտությունն անցկացրել են Էդինբուրգի Queen Margaret համալսարանի մասնագետները՝ ընդգրկելով 21-64 տարեկան 58 կամավորի: 2 շաբաթ հետո արդյունքն ակնհայտ է դարձել:

Ավելի վաղ բժիշկները հայտարարել էին, որ նռան հյութը, շնորհիվ իր մեջ պարունակող հակաօքսիդանտների մեծ քանակի, օգնում է ազատվել սրտային հիվանդություններից և կարգավորում է արյան շրջանառությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել