Armenpress.am-ը գրում է.

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի քույրը հերքել է երգչի՝ կոմայի մեջ ընկնելու լուրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն: «Փառք Աստծո, ամեն բան կարգին է : Նա պլանային բուժում է անցնում»,-ասել ե երգչի քույրը՝ հավելելով, որ Կոբզոնն այժմ նստած սուրճ է խմում կնոջ և բուժքրոջ հետ: «Ինչպես կարելի է մեզ այդպես ծաղրել: Ես հիմա զանգում եմ մեր բոլոր հարազատներին, քանի որ նրանք բոլորը շոկի մեջ են»-հավելել է նա:

Կոբզոնի մոտ առողջական խնդիրները սկսվել էեն ավելի քան 10 տարի առաջ: 2005-ին նրա մոտ բժիշկները օնկոլոգիական հիվանդություն էին հայտնաբերել, ինչից հետո երգիչը վիրահատություններ և քիմիաթերապիայի կուրսեր էր անցել:

Երգիչը հիվանդանոց էր տեղափոխվել անցած շաբաթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել