«Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՔԾ պետ Աղվան Հովսեփյանին փոխարինած քննչականի նոր պետ Սասուն Խաչատր­յանը ոչ միայն վճռաբեկի քրեական պալատի նախկին նախագահ, հայտնի իրավաբան Մհեր Խաչատրյանի որդին է, այլև «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարա­կության հիմնադրամներ-Հայաստան» տնօրեն­ների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը: 

Ոմանք սրա մեջ տեսնում են այն թեզի հաստատումը, որ «Սորոսը» մեծ դերակատարում է ունեցել հայաստանյան վեր­ջին իրադարձությունների ժամանակ: 

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն է քննում Մարտի 1-ի գործը, և ՀՔԾ որոշմամբ են կալանքի միջնորդություններ ներկա­յացրել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Միքայել Հարությունյանի վերաբերյալ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել