Armtimes.com-ը գրում է.

ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հոսպիտալացվել է: Նա արդեն երկու ժամ է ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի տնօրեն Ամատունի Գնունին:

Նրա փոխանցմամբ՝ Նաիրա Զոհրաբյանը թունավորվել է այրվող աղբավայրում գտնվելու հետեւանքով: Գլխավոր բժշկի տեղեկացմամբ՝ նա աղբի այրման ընթացքում կրակին շատ մոտ տեսանկարահանում է իրականացրել, որի հետեւանքով օրգանիզմ են ներթափանցել թունավոր նյութեր: Ամատունի Գնունին տեղեկացրեց, որ ստացիոնար բուժում ստանալ պարտադիր է, սակայն պատգամավորը չի ցանկանում մնալ հիվանդանոցում:

Զոհրաբյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Բժշկի պնդմամբ՝ նրան վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու անհրաժեշտություն չկա, պատգամավորը հիվանդասենյակում է: Նա կաթիլային բուժում է ստանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել