Գերմանիայում Բեռլինից մի քանի կիլոմետր հեռավորությամբ անտառ է այրվում։ Կրակը տարածվել է 90 հա տարածքում՝ սպառնալով Ֆիխթենվալդ բնակավայրին։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

Բրանդենբուրգ հողի դաշնային իշխանությունները վտանգավորության բարձրագույն մակարդակ են հայտարարել։ Նրանք Ֆիխթենվալդ քաղաքի բնակչությանը տարհանմանը պատրաստվելու կոչ են արել։ Ճանապարհի որոշ հատվածներ փակվել են ուժեղ ծխի պատճառով և հրշեջ մեքենաներին ազատ տեղաշարժվել թույլ տալու համար։ Փոթսդամի մերձակայքում գտնվող մայրուղիներում արդեն խցանումներ են առաջացել։

Հրդեհը շուրջ 200 հրշեջ է մարում, իսկ իրավիճակը պարզելու համար ոստիկանական ուղղաթիռ է գործի դրվել։ Ծառայությունները փորձում են կրակին թույլ չտալ տարածվել բնակավայրերում։

Հրդեհի հավանական պատճառը երկարատև երաշտն է։ Բրանդենբուրգի շրջանում սոճու անտառների մեծ քանակության պատճառով կրակը կարող է տարածվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել