168.am-ը գրում է.

Երկվորյակներ: Երկվորյակներն իսկապես կարողանում են երջանիկ լինել միայնակ: Խնդիրն այն չէ, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին  հարաբերությունները դուր չեն գալիս: Նրանք պարզապես գերադասում են ավելի թեթև, ավելի քիչ պարտավորեցնող որևէ բան, այսպես ասած՝ հարաբերություններ՝ առանց սահմանափակումների: Երկվորյակների համար հարաբերությունները պետք է ուրախ, անհոգ լինեն, լուրջ պատասխանատվություն չպահանջեն: Երբեք չեք կարող իմանալ՝ ինչ սպասել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներից: Նրանք մեկ սիրում են ձեզ, մեկ՝ հեռանում և սառում: Երկվորյակներն առաջնահերթ են համարում իրենց նպատակներն ու ցանկությունները, այդ պատճառով էլ չեն կարողանում ամբողջությամբ հոգ տանել զուգընկերոջ մասին: Գերադասում են պատասխանատվություն կրել իրենց և իրենց երջանկության համար՝ չկապվելով ոչ ոքի հետ:

Կույս:  Կույսերը հարաբերություններում մանրախնդիր են: Յուրահատուկ վերաբերմունք ունեն պոտենցիալ զուգընկերոջ հանդեպ, հակված են երկար ժամանակ հետևել մարդկանց վարքագծին, վերլուծություններ անել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են, որ զուգընկերն իդեալական լինի: Գերադասում են միայնակ լինել, քան լինել մեկի կողքին, ում 110 տոկոսով չեն վստահում: Միայնակ լինելու ընթացքում Կույսերը բավական երջանիկ են լինում. նրանք պարզապես արհամարհում են մանրուքները, որոնք իրենց անհանգստացնում են, և սպասում են իդեալական զուգընկերոջ՝ անկախ նրանից՝ որքան ժամանակ դա կպահանջի:

Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դեմ չեն հանդիպումներին, հարաբերություններին, քանի դեռ դրանք բեռի չեն վերածվում: Աղեղնավորները չեն սիրում վերահսկողություն: Իսկ երբ հարաբերությունները շատ են լրջանում, պատասխանատվություն ենթադրում, նրանք գերադասում են լուռ հեռանալ: Քանի որ նրանք իսկապես պատրաստ չեն լուրջ հարաբերությունների, շատ ավելի երջանիկ են, երբ միայնակ են: Երբ Աղեղնավորները հասկանում են, որ ժամանակը չի բավականացնում իրենց, խզում են հարաբերությունները: Նրանք պաշտում են միայնակ ժամանակ անցկացնել, հնարավորություն ունենալ անել այն, ինչ ցանկանում են, և չեն ուզում հաշվետու լինել ոչ ոքի:

Ջրհոս: Միայնակ ավելի երջանիկ են, քան հարաբերություններում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անկախ են, նրանք դեմ չեն հարաբերություններին, երբ հասկանում են, որ գտել են մեկին, ով համապատասխանում է իրենց: Բայց Ջրհոսներին նաև ազատություն է հարկավոր: Ջրհոսները գնահատում են իրենց ժամանակը և գոհ են, երբ ոչ ոք և ոչինչ չի խաթարում իրենց ծրագրերը: Երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հարաբերություններ են կառուցում, փորձում են ամեն ինչ անել՝ դրանց հարմարվելու համար: Սակայն ժամանակ առ ժամանակ միայնակ մնալու ցանկանություն են ունենում: Միայնակ լինելու դեպքում կարող են անել ամենը, ինչ ցանկանում են, ինչն արդեն երջանկություն է բերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել