Armtimes.com-ը գրում է.

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Այն քննում է դատավոր Վաչե Մարգարյանը:

Քոչարյանի պաշտպանները մեր զրույցում նշեցին, որ նա դատարան չի ներկայանա, պատճառն այն է, որ նա ծանուցված չէ:

Քոչարյանին այսօր Մարտի 1-ի գործով հարցաքննել են մեղադրյալի կարգավիճակով: Նույն այդ տեղեկություններով, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել