Wnews.am-ը գրում է.
Սիրված դերասանուհի Մոնիկա Բելուչին զարդարել է իսպանական Esquire ամսագրի այս ամսվա շապիկը։ 53-ամյա դերասանուհին ամսագրին տված հարցազրույցում խոսել է տարիքի հանդեպ իր վերաբերմունքի եւ սեփական գեղեցկության մասին։
«Իմ տարիքի կանայք դաստիարակվել են այն մտքով, որ երբ լրանա իրենց 40-ը, ավտոմատ կանտեսվեն։ Հիմա ես 53 տարեկան եմ եւ այդ դատողությունները հեռու են իրականությունից»,- ասել է նա։
Դերասանուհին խոստովանել է, որ հասուն տարիքում իրեն ավելի ինքնավստահ է զգում։
«Այժմ ինձ ոչ միայն առաջարկում են մասնակցել ավելի հետաքրքիր նախագծերի, որտեղ կարող եմ հանդես գալ ինչպես տատիկի, այնպես էլ ճակատագրական կնոջ կերպարում, այլ նաեւ ինքս ինձ ավելի լավ եմ զգում։ Հիմա ես չեմ խորանում թերություններիս մեջ, ինչպես դա անում էի 30 տարեկանում, այլ ընդհակառակը՝ ուրախությամբ եմ հետեւում, թե ինչպես է փոխվում մարմինս»,- նշել է դերասանուհին։
Բելուչիի խոսքերով, նա իր տարիքում ավելի շատ առավելություններ է տեսնում, քան թերություններ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։