
Microsoft ընկերության մարկետինգի բաժնի տնօրեն Տամի Ռելլերը հայտարարել է, որ Windows-ի հաջորդ տարբերակը պաշտոնապես կունենա Windows 8.1 անունը: Այն նախկինում պայմանականորեն կոչվում էր Windows Blue: Նշվում է նաև, որ Windows 8-ի օգտատերերը կարող են Windows Store-ի միջոցով անվճար թարմացնել ընթացիկ համակարգը և տեղադրել Windows 8.1: Նոր համակարգում ներառված են ինտերֆեյսի մի շարք փոփոխություններ, սակայն ավելի մանրամասն տվյալներ դեռևս չեն նշվում: Windows 8.1-ը հանրությանը կներկայացվի ս.թ. հունիսի 26-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.armblog.net/2013/05/Windows-8.1-free.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



