Եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո, որտեղ վերլուծաբանները բացասական կանխատեսումներ են անում, Facebook-ի բաժնետոմսերի կտրուկ անկումը սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին շուրջ 17 մլրդ դոլարից է զրկել։ Ընկերությունը շուրջ 130 մլրդ դոլարի կորուստ է կրել, հաղորդում է Bloomberg-ը։

Նշվում է, որ դա սոցկայքի պատմության մեջ բաժնետոմսերի ամենակտրուկ անկումն է, և Ցուկերբերգը այդ պատճառով կարող է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկում երրորդ տեղում հայտնվել։

Հաշվետվությունում ասվում է, որ Facebook-ի եռմասյակային շահույթը շուրջ 13 մլրդ դոլար է կազմել, ինչը ցածր է նախատեսված ցուցանիշներից։ Սոցկայքից օգտվող մարդկանց թիվը մեծացել է 1․47 մլրդ-ով՝ նախատեսված 1․49 մլրդ-ի փոխարեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել