21 տարի առաջ այս օրը` 1992թ. մայիսի 18-ին, հայկական զինված ուժերն ազատագրեցին Լաչինի շրջանը եւ վերականգնեցին ցամաքային կապը Հայաստանի հետ: Բերձորի ազատագրման արդյունքում բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, եւ ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը: Մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ: Դադարեցված էր գազի մատակարարումը եւ էլեկտրաէներգիան:
Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին գործողության ավարտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել