Ժամանակի արդյունավետ կառավարում, պարտականությունների հստակ բաշխում, բարեկրթություն և անկախություն՝ այս ամենն օգուտ կբերի յուրաքանչյուր նախաձեռնողի։

1. Հագնվում է լիովին հասարակ

Ժամանակակից ընկերությունների ղեկավարները չեն անհանգստանում գործարար մարդու իմիջի մասին։ Ոչ մի թանկարժեք ժամացույց և խիստ կոստյումներ։ Երբեմն ավելորդ լրջությունը նույնիսկ վանում է։

2. Միշտ բարեհամբույր է զրուցակցի հանդեպ

Հանդիպումների ժամանակ ամերիկացի բիզնեսմենները միշտ բարեհամբույր են ու կիրթ։ Հաճախ դա նրանց թույլ չի տալիս գործընկերոջ ճակատին ասել իրենց կարծիքը կամ միանգամից մերժել նրանց։ Նրանք մերժում են շատ նրբանկատորեն՝ օգտագործելով ճիշտ բառեր։

3. Օրը պլանավորում է ռացիոնալ

ԱՄՆ-ում բիզնեսմեններին հաջողվում է համատեղել աշխատանքն ու անձնական կյանքը՝ շատ հաճախ այն պատճառով, որ ամենայն մանրակրկտությամբ են պլանավորում իրենց ժամանակը։ Ամերիկացին շուտ է արթնանաում, նրա աշխատանքային օրը հաճախ սկսվում է նույնիսկ հենց արթնանալու պահից։

4. Ձգտում է կախված չլինել հանգամանքներից

Ամերիկացի բիզնեսմենները 0-ին են հավասարեցնում իրենց կախվածությունը ցանկացած բանից՝ լինի դա մեկ ուրիշի բիզնեսը, ոչ արդյունավետ որոշումները կամ ոչ պատշաճ տեխնոլոգիաները։ 

5. Սիրում է աշխատանքի հասկանալի բաշխվածություն

Աշխարհի հեղինակավոր ընկերություններում յուրաքանչյուր աշխատակցի գործը հստակ որոշված է և արվում է կոնկրետ ժամկետներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել