Առանց լվանալու միրգ կերած հնդիկ աղջկա գլխուղեղում որդեր են հայտնվել՝ տեղեկացնում է Daily Mail-ը:

8-ամյա աղջիկը ակազբում անսպասելիորներ սկսել է ուժեղ գլխացավեր և էպիլեպտիկ ուշաթափություններ ունենալ, հետո գիրացել է և չի կարողացել քայլել: Մոտ կես տարի տարբեր բուժումներից հետո միայն բժիշկները հայտնաբերել են, որ աղջկա գլխուղեղում որդերի հարյուրավոր ձվեր կան:

Բժիշկները ենթադրում են, որ դրանք աղջկա օրգանիզմում հայտնվել են անլվա միրգ-բանջարեղենից: Աղիներում հայտնված որդերի ձվերը արյունատար անոթների միջով հասել են գլխուղեղին:

Բժիշկներին հաջողվել է դեղորայքային բուժման միջոցով հեռացնել դրանք աղջկա գլխուղեղից: Աղջիկն այժմ սկսել է նիհարել և արդեն քայլում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել