Թագավորական համալսարանական քոլեջի բրիտանացի գիտնականները գլաուկոման բուժելու նոր միջոց են գտել։ Դրա հիմքում քրքումի մեջ պարունակվող նյութերն են ընկած։

Ինչպես նշվում է Medical Xpress կայքում տպագրված հոդվածում՝ այս բույսի մեջ քրքումին պիգմենտն է պարունակվում, որը և օգնում է բուժմանը։ Գիտնականները մինչ այդ էլ իմացել են դրա հատկությունների մասին, բայց համարվում էր, որ այն օրգանիզմ մտցնել կարելի է միայն հաբերի տեսքով։ Բացի այդ, նյութը շատ դժվար է լուծվում արյան մեջ, այդ պատճառով էլ այդ դեղի առաջարկվող չափաբաժինը (օրական 24 հաբ) կարող էր մարսողության խնդիրներ առաջացնել։

Տվյալ խնդիրը գիտնականները լուծել են «նանոկրիչ» մշակելով, որի մեջ քրքումինը պարունակվում է մակերեսային–ակտիվ նյութի ներսում, որն օգտագործվում է աչքի կաթիլների մեջ։ Հետազոտողները պնդում են, որ տվյալ մեթոդը մեծացնում է քրքումինի անցանելիությունը 400 հազար անգամով։

Փորձերի համաձայն՝ նման կաթիլների օգտագործումն օգնում է առնետների մոտ գլաուկոմայի բուժմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել