Հաջորդ շաբաթ կառավարությունը ԱԺ է ներկայացնելու առաջիկա տարիների զարգացման ծրագիրը: Անշուշտ, գեղեցիկ ու փաթեթավորված, գրեթե ստատուսավորված դրույթների պակաս չի լինի: Անկասկած, ճնշող մեծամասնությամբ էլ նախագիծը կընդունվի: Սրանք ակնհայտ ճշմարտություններ են, ու հարկ էլ չէր լինի այս մասին խոսել, եթե չլիներ հին ու գրեթե նույն կազմով նոր կառավարության նախորդ ծրագրի դառը փորձը: Անգամ վախենում ես, եթե նախորդ ծրագրի օրինակով որպես նպատակ այս անգամ ևս հռչակվի աղքատության նվազեցման դրույթը: Հետատադարձ հայացքով հիմա արձանագրում ենք, որ ոչ միայն չի նվազել, այլ նաև կրկնապատկվել է, ասվել էր բարձրացնել կենսամակարդակը, մեղմ ասած էլ իջնելու տեղ չի մնացել, այլ բազում՝ այդ թվում աշխատավարձերի ու սոցիալական վճարների բարձրացման մասին էլ իմաստ չկա բան ասելու: Կարճ՝ բոլորիս հայտնի է, թե ինչ է ասվել, ու ինչ ունենք: Հիմա մտածում եմ՝ ո՞նց անենք, որ բնակչության սոցիալական ապահովության, արտագաղթի, ծառայությունների ու ապրանքների գների մասին դրույթ չգրեն, թե չէ վախենամ մինչև հաջորդ նոր ծրագրի ժամանակը գա, ժողովուրդից ու պետությունից բան չմնա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sasun.manukyan.7/posts/524482394283098
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել