Armtimes.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 25-ին, Գյումրու Սայաթ-Նովա եւ Ռուսթավելի փողոցների խաչմերուկում արտակարգ պատահար է գրանցվել: Խիճով բեռնված «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ընթացքի պահին բախվել եւ կիսով չափ ճզմել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի պահին մարդատարի մեջ որեւէ մեկը չի եղել: Բախման հետեւանքով «ԿՌԱԶ» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով տուժածներ չկան: Նշենք, որ «ԿՌԱԶ» մակնիշի ավտոմեքենան պատկանում է շինարարական գործունեություն ծավալող «Անդրեաս եւ ընկերներ» ՓԲԸ-ին:Լուսանկարները՝ Գեւորգ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել