Yerkir.am-ը գրում է.

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ, որի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը:

Ըստ TRT Haber-ի` հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Չավուշօղլուն հայտնել է, որ  Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և նրան շնորհավորել է արտգործնախարար դառնալու առթիվ: Նա նշել է, որ հանդիպումը պայմանավորված չի եղել, սակայն, տեղի ունեցածը քաղաքավարության և մարդկային քայլ է, որն անհրաժեշտ է անել:

Չավուշօղլուն, սակայն, շեշտել է, որ  ՀՀ ԱԳ նախարարին շնորհավորելը դեռևս չի նշանակում, որ Թուրքիան փոխել է տեսակետը Ադրբեջանի «օկուպացված հողերի» հարցում:  «Այն, ինչ Ադրբեջանը կընդունի, մենք էլ կընդունենք, իսկ այն, ինչ չի ընդունի, Թուրքիան նույնպես չի ընդունի»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել