Yerkir.am-ը գրում է.

Հունաստանը հրաժարվել է Թուրքիայի` անտառային հրդեհները մարելուն ուղղված օգնությունից. հայտնում է Haber7-ը

Ըստ կայքի` թուրքական կողմը երկու անգամ է օգնության առաջարկ արել` նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անձամբ զանգահարել են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին և արտգործնախարար Նիկոս Կոտզիասին:  Սակայն Հունաստանը հրաժարվել է օգնությունից: «Միևնույն է, շուտով անձրև կգա»,- ասել է Կոտզիասը:

Ի դեպ,, ըստ հունական ԶԼՄ-ների, Հունաստանն ԱՄՆ-ից ինքնաթիռներ է խնդրել` անտառային հրդեհների դեմ պայքարելու համար:

Հիշեցնենք, որ Աթենքի շրջակայքում և երկրի այլ շրջաններում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է մոտ 80 մարդ, 187 մարդ տուժել է, այդ թվում` 23 երեխա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել