Ձմեռը շոգ է լինելու...
Ս. Սարգսյանը կառավարությանը հանձնարարեց շոշափելի դարձնել տնտեսական աճը, որ այդ աճը ոչ միայն ուրիշներին, այլև մեր ժողովրդին տեսանելի լինի:
Կառավարություն ունենք` աշխարհը չունի. բախտդ սիրեմ, քաջ Նազար` Ռուսաստանը գազը թանկացրեց, ու շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Շուտով մեր տնտեսական աճն այնպիսի շոշափելի կդառնա, որ բոլորիս մինչև ոսկորները կշոշափի: 
Աշխատավարձերը կբարձրացնեն` չկասկածեք, ինչն իր հերթին կնպաստի գնաճի խթանմանը, և գնաճը մի քանի անգամ կգերազանցի այդ բարձրացումը: 
Աշխատավարձ չստացողների մասին չեմ ասում` ցավոտ է...
Կառավարությունը 30 տոկոսով կմարի վճառվելիք գազի գինը, բայց ո՞ւմ հաշվին: Կարծում եք՝ իրենց թալանած փողերի՞ց են տալու, իհարկե ոչ, դրանք դարձյալ մեզնից գանձված հարկերն են: Ի՞նչ տարբերություն, որպես գազի գի՞ն կվճարենք, թե՞ մի այլ վերնագրմամբ:
Ինքնագիտակցումը թույլ ուժ է մարդկանց ոտքի հանելու համար, ավելի հզոր խթանիչ է պետք` քանի դեռ մահակն օդում է, զոհը չի զգում ցավը, բայց երբ հարվածը տեղ հասնի, արդեն ուղեղներն էլ կպայծառանան:
Իսկ հարվածը տեղ կհասնի աշնանը, ու ձմեռը շոգ է լինելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել