Ֆեմինիստական համախմբման պաշտոնական կայքում վերջին օրերին հստակ լուր է հրապարակվել այն մասին, որ միջազգային Femen կանանց շարժման հիմնադիրներից մեկը՝ Օկսանա Շաչկոն ինքնասպան է եղել:

31-ամյա կինը ինքնասպանություն է գործել հուլիսի 23-ին՝ Փարիզում:

Նա նամակ է թողել, որտեղ նշել է, որ բոլորը կեղծ են: Այն ուղղված է եղել փարիզյան այն մարդկանց, ում հետ կինը շփվում էր վերջին ժամանակները: Չնայած նա վայելում էր մարդկանց ուշադրությունը, ցուցադրություններ էր ունենում Փարիզում, ընկերները նշում են, որ սա ինքնասպանության արդեն 3-րդ փորձն է եղել, որ ստացվել է:

Femen կանանց շարժումը հիմնվել է 2008 թվականին և հայտնի է դարձել այն հավաքաներից հետո, երբ աղջիկները մերկացնում էին կուրծքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել