Երեկ կայացավ «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ ունեցավ նաև մեր մասնակիցը` «Դորիանսը»: Այս կարևոր իրադարձությունը ֆեյսբուքահայությունը բաց չթողեց և «ստատուսների» միջոցով արտահայտեց իր ոգևորվածությունը: Յուրաքանչյուրը փորձում էր աչքի ընկնել իր «ստատուսով» և որքան ավելի դիպուկ կարտահայտվեր, այնքան ավելի շատ «լայք» կհավաքեր: Մի խոսքով, երեկ Ֆեյսբուքը Եվրատեսիլով էր «ապրում», իսկ ArmStar.am –ը հետևում էր արված գրառումներին:

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը, իր ֆեյսբուքյան էջին տեղադրելով այս լուսանկարները, գրում է. «Մի քանի րոպեից Հ1-ի եթերում»:
Երգչուհի Սոնա Շահգելդյանն այս օրերին գտվում է Ֆրանսիայում, սակայն տղաներին ոգևորելու համար ժամանակ է գտել. «Իմ սիրելի «Դորիանսսսսսսս», քեզ հաջողություն եմ մաղթում, առաջ Հայաստաննննն»:
Երգչուհի Վարսան գտել էր նոր ձև տղաներին ոգևորելու համար, լուսանկարն ամեն ինչ ասում է.

Տղաների ելույթից հետո` հաջողություն մաղթող և ոգևորող «ստատուսներին» փոխարինելու եկան կատարման և շոուի մասին մեկնաբանությունները:
Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի համար տղաներն անթերի կատարեցին. «Ինչ ասես, անթերի կատարում, բռավո, Գոռ ջան, բռավո «Դորիանս»»:
Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն էլ համակարծիք է. «Yeeeeeeeeeeh սպանեցին «Դորիանս» the best հալալա, մահ կատարում էր, ձեր ցավը տանեեեեմ»:
«Սաղ հեչ, «Դորիանսը» խզարեց», - գրում է DJ Vakcinan
Շարունակությունը՝ այստեղ




