Տեխասի համալսարանի պրոֆեսոր Դեվիդ Նովիկը համացանցում հրապարակել է տեսողական խաբկանք, որն անվանել են Կոնֆետի: Ըստ նրա՝ Կոնֆետին ստեղծվել է հայտնի Մանկերի պատրանքի հիման վրա:

Սկզբում կթվա, թե շրջանները տարբեր գույներ ունեն, սակայն իրականում այդպես չէ; Բոլոր շրջանները մեկ գույնի են, իսկ դրա ընկալումը խախտվում է հորիզոնական գծերի պատճառով: Եթե չեք կարողանում հավատալ, կարող եք ներբեռնել նկարը և հասարակ Paint խմբագրի միջոցով ստուգել շրջանների գույնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել