Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • Բանան - 350 գր
  • ձու - 2 հատ
  • շաքարավազ - 180 գր
  • բուսայուղ - 120 գր
  • թթվասեր- 2 ճ/գ
  • ալյուր - 300 գր
  • դարչին - 1/2 թ/գ
  • սոդա - 1/2 թ/գ
  • Սերուցքային շերտի համար՝
  • պանիր սերուցքային - 200 գր
  • շաքարավազ - 75 գր
  • ձու - 1 հատ
  • ալյուր - 50 գր

Պատրաստման եղանակ
1-Պատրաստում ենք բանանով խմորը, որի համար բանանները բլենդերով կամ կարտոֆիլի ճզմիչով վերածում ենք խյուսի։
2-Ավելացնում ենք ձուն, շաքարավազը, կարագն ու թթվասերը և հարում ենք այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված։
3-Ալյուրը, դարչինն ու սոդան անցկացնում ենք մաղով և ավելացնում ենք խմորային զանգվածին։
4-Պատրաստում ենք սերուցքային շերտը, որի համար սերուցքային պանիրը հարում ենք շաքարավազի հետ, ավելացնում ենք ձուն և խառնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։ Լցնում ենք ալյուրն ու շարունակում ենք հարել։
5-Խմորի մի մասը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան լցնում ենք սերուցքային կրեմն ու հավասարապես տարածում ենք։
6-Այնուհետև սերուցքային շերտի վրա լցնում ենք խմորի մնացած մասը և թխում ենք մոտ 45 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
7-Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի, ապա մատուցում ենք։

Ցանկության դեպքում խմորի մեջ կարելի է լցնել նաև բոված պնդուկ կամ նուշ։
Համեղ ու յուրօրինակ կարկանդակ, որը կարելի է վայելել մեկ բաժակ թեյի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել