Վերջերս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Գրիգոր Աղախանյան, Իրինա Դանիելյան և Լևոն Հարությունյան եռյակը վերսկսեց իրենց «Ջին ջան» ներկայացումը` նոր, թարմացված սցենարով: Պիեսի հեղինակ` Քրիստ Մանարյան, բեմադրությունը` Արթուր Սահակյանի:

Մայիսի 14-ին՝ ժամը 19-ին, գերմանական ճշտապահությամբ սկսվեց ներկայացումը, որի պրեմիերան կայացել էր դեռևս 2012 թվականի փետրվարին: Չնայած ներկայացումը հանդիսատեսին անծանոթ չէր, այնուամենայնիվ բոլոր նստատեղերը զբաղված էին` բացառությամբ մի քանիսի: Հանդիսատեսից շատերը, ինչպես ներկայացման ընթացքում հասավ ArmStar.am-ի լրագրողի սուր ականջին, ներկայացումը դիտելու էին եկել երկրորդ անգամ: Ավելին, երբեմն լսվում էին նման խոսքեր. «Աաաաա՜, նայի հեսա ասելու ա` տղամարդը տանը անհրաժեշտ մանրուք է... Հեսա էլի հենվելու ա ու ընկնի», և այս խոսքերին հաջորդում էր լիաթոք ծիծաղ: Իսկապես, ներկայացումը հաջողված էր թե՛ սցենարի առումով և թե՛ կազմակերպվածության ու պատրաստվածության: «Ջին ջան»-ը հայկական ներկայացումներից այն քչերից էր, որտեղ հանդիսատեսը մեծ ցանկության դեպքում անգամ չկարողացավ կողքինին պատմել իր կյանքը և կենսագրությունը, քանի որ մինչ ծիծաղից հանգստանում էր, դրան հաջորդում էր մի նոր փռթկոց:
Շարունակությունը՝ այստեղ




